Public contract

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Սույն պայմանները սահմանում են «Ապագա Թեքնոլոջիս» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ «Կատարող») կողմից էլեկտրոնային հաղորդակցության/հեռահաղորդակցության/ ծառայությունների մատուցման ընդհանուր դրույթներն ու պայմանները:

Սույն պայմանները հանդիսանում են հրապարակային առաջարկ/օֆերտա/, որն ընդունելու/ակցեպտավորելու/ պահից հանդիսանում է Կատարողի և Պատվիրատուի /երկուսը միասին համատեղ հիշատակման դեպքում այսուհետ կանվանվեն` Կողմեր/ միջև կնքված` Կողմերի համար պարտադիր ուժ ունեցող`միանալու պայմանագիր: Սույն պայմանների կատարմանն ուղղված գործողությունների կատարումը համարվում է սույն օֆերտայի պայմանների ընդունում/ակցեպտավորում/:

1. Ընդհանուր դրույթներ

Սույն Պայմանագրում օգտագործվող հասկացություններ՝
Բնակարան/առանձնատունը/տարածքը, այսուհետ`տարածք, որտեղԿատարողի կողմից սույն պայմանագրի համաձայն մատուցվելու են Ծառայություններ, չպետք է հանդիսանա/ծառայի որևէ իրավաբանական անձի և/կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից որպես փաստացի գործունեության վայր:
Պատվիրատու է համարվում ցանկացած ֆիզիկական անձ, ով Կատարողի ցանցի հասանելիության տարածքում Կատարողի կողմից առաջարկվող Ծառայություններից օգտվելու համար սույն պայմանների պահպանմամբ միացել է սույն պայմանագրին:
Պատվերաթերթիկ` սույն պայմանագրի կողմ դառնալու ու Կատարողի կողմից առաջարկվող Ծառայություններից օգտվելու համար ֆիզիկական անձի կողմից լրացված, ստորագրված և Կատարողին ներկայացված, վերջինիս կողմից սահմանված ձևի գրավոր փաստաթուղթ:
Կատարողի վեբ կայքեր` www.apaga.am, www.ozone.am
Սարք՝ սարքավորում կամ սարքավորումներ, որոնց միջոցով Կատարողը մատուցում է սույն Պայմանագրով նախատեսված Ծառայությունները:
Բիլինգային համակարգ՝ հաշվարկների վարման ավտոմատացված ծրագրային համակարգ:

2. Ծառայությունների մատուցման կարգը

2.1. Կատարողը Պատվիրատուի կողմից սույն պայմանագրին միանալու գործողություններ կատարելուց հետո անհրաժեշտության դեպքում ձեռնամուխ է լինում Պատվիրատուի մոտ անհրաժեշտ սարքավորումների տեղադրմանն ու կարգաբեռնմանը և ծառայությունների մատուցմանը:

2.2. Ծառայությունները մատուցվում են Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքներին, ենթաօրենսդրական ակտերին և Կատարողին տրված լիցենզիաներին համապատասխան:

2.3. Ծառայությունների մատուցումը կարող է սահմանափակվել կամ ընդհատվել վերանորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքների ժամանակ, որոնց մասին, հնարավորության դեպքում, Կատարողը պետք է նախօրոք տեղեկացնի Պատվիրատուին:

3. Սարքի օգտագործումը, պահպանումը

3.1. Ծառայությունների մատուցումն ապահովելու համար Կատարողը իրավասու է Պատվիրատուի ժամանակավոր անհատույց օգտագործմանն հանձնել սարք կամ մալուխ:

3.2. Սարքը հանձնվում է Պատվիրատուին և հետ է վերցվում նրանից Կողմերի միջև կազմված փոխադարձ հանձնման-ընդունման ակտով, որը կազմում է սույն պայմանագրի անբաժանելի մասը:

3.3. Կատարողի կողմից տրամադրվող Սարքը, ինչպես նաև դրանց պատկանելիքներն ու մասերը համարվում է Կատարողի սեփականությունը և Պատվիրատուն չի կարող այն փոխանցել, վարձակալությամբ տրամադրել կամ փոփոխության ենթարկել որևէ կերպ, եթե այլ բան գրավոր ձևով համաձայնեցված չէ Կողմերի միջև:

3.4. Սարքի սխալ օգտագործման, պատահական կորստի, վնասվածքի կամ հափշտակության ռիսկը փոխանցվում է Պատվիրատուին` Սարքը ընդունելուց և հանձնման-ընդունման ակտը ստորագրելուց հետո:

4. Սակագները և վճարման կարգը

4.1. Ծառայությունների նկատմամբ կիրառվում են Պատվիրատուի կողմից ընտրված Սակագնային Պլանի /Փաթեթի/ համար Կատարողի կողմից սահմանված սակագները, որոնք հրապարակված են Կատարողի վեբ կայքում և ներկայացված են Կատարողի սպասարկման կենտրոններում:

4.2. Սահմանված սակագները կարող են Կատարողի կողմից միակողմանիորեն փոփոխվել` սույն պայմանագրով սահմանված կարգով: Կատարողը սակագների փոփոխության մասին Պատվիրատուներին տեղեկացնում է ոչ ուշ, քան նոր սակագների ներդրումից 30/երեսուն/ օր առաջ, բացառությամբ սակագների նվազեցման դեպքերի:

4.3. Պատվիրատուի կողմից վճարման ենթակա գումարը վճարվում է կանխավճարային սկզբունքով պայմանագրին միանալու օրը:

4.4. Պատվիրատուի օգտին վճարում կատարող ցանկացած անձ, վճարումներ կատարելու մասով, համարվում է Պատվիրատուի կողմից պատշաճ կերպով լիազորված և վերջինիս անունից գործող:

4.5. Կանխավճարային սկզբունքով վճարված գումարը հետ չի կարող վերադարձվել Պատվիրատուին ոչ մի դեպքում. վերջինիս փոխհատուցվում է միայն վճարված գումարին համամասնորեն ծառայություն:

5. Կատարողի պարտականությունները և իրավունքները

5.1 Կատարողը պարտավոր է՝

5.1.1. Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ապահովելու համար իր կողմից մատուցվող Ծառայությունների պատշաճ որակը:

5.1.2. Կապի ընդհատման մասին ահազանգ ստանալու դեպքում ողջամիտ ժամկետներում վերացնել խափանումը:

5.1.3. Հասանելի դարձնել սույն պայմանագրի շրջանակներում մատուցվող Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը, կանոններն ու պայմանները:

5.1.4. Գաղտնի պահել Պատվիրատուի մասին տվյալները, նրան մատուցված ծառայությունների տեսակի, ծավալի, վայրի, ժամանակի և այլ տեխնիկական պայմանների վերաբերյալ ցանկացած տեղեկություն, բացառությամբ այն դեպքերի, երբ դա պահանջվում է օրենքով կամ անհրաժեշտ է Կատարողի իրավունքների պաշտպանության համար:

5.2. Կատարողն իրավունք ունի՝

5.2.1. Սույն պայմանագրով սահմանված կարգով ինքնուրույն սահմանել և ժամանակ առ ժամանակ փոփոխել Ծառայությունների ցանկը, դրանց մատուցման պայմանները, կանոնները և սակագները:

5.2.2. Կարճաժամկետ սահմանափակում կիրառել Ծառայությունների ծավալների նկատմամբ` ելնելով տեխնիկական անհրաժեշտությունից:

5.2.3. Պատվիրատուի տարածքում միացումներ կատարելու համար Պատվիրատուից պահանջելու միացման վճար:

5.2.4. Պատվիրատուի կողմից սույն պայմանագրի պայմանների և կետերի խախտման դեպքում միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից:

6. Պատվիրատուի պարտավորությույններն ու իրավունքները

6.1. Պատվիրատուն պարտավոր է՝

6.1.1. Կատարել սույն պայմանագրի և Կատարողի կողմից սահմանված ու հրապարակված այլ կանոնների, պայմանների պահանջները և հետևել դրանց ընթացքին:

6.1.2. Վճարները կատարել սույն պայմանագրով նախատեսված կարգով:

6.1.3. Ծառայություններից օգտվել օրենքին, սույն պայմանագրին և Կատարողի կողմից սահմանված այլ կանոններին ու չափանիշներին համապատասխան` առանց խախտելու կամ վնասելու երրորդ անձանց իրավունքներն ու օրինական շահերը: Զերծ մնալ օրենքին հակասող ցանկացած եղանակով Կատարողի մատուցած Ծառայություններն օգտագործելուց:

6.1.4. Չօգտագործել իրեն տրամադրված Սարքը անհամատեղելի այլ սարքավորումների հետ և որևէ այլ եղանակով, որը կարող է ազդել Կատարողի ցանցի կամ սարքավորումների ապահով և անխափան աշխատանքի վրա:

6.1.5. Կատարողի կողմից իրեն տրամադրված Սարքը պահպանել պատշաճ և սարքին վիճակում, դրան վերաբերվել խնամքով, զերծ մնալ դրա ոչ պատշաճ օգտագործումից:

6.1.6. Սարքը չտեղափոխել առանց Կատարողի թույլտվության և Սարքը օգտագործել այն վայրում որտեղ այն տեղադրվել և կարգաբերվել է Կատարողի մասնագետների կողմից:

6.1.7. Սույն պայմանագրի լուծման դեպքում, անկախ լուծման պատճառներից, Սարքը, ինչպես նաև դրա պատկանելիքներն ու մասերը վերադարձնել Կատարողին սարքին վիճակում` հաշվի առնելով դրանց բնական մաշվածությունը:

6.2. Պատվիրատուն իրավունք ունի՝

6.2.1. Կատարողի կողմից սահմանված կարգին համապատասխան փոփոխել իրեն մատուցվող Ծառայությունների ցանկը և Սակագնային Պլանները/Փաթեթները/, եթե այլ համաձայնություն գրավոր կերպով ձեռք չի բերվել Կողմերի միջև:

6.2.2. Դիմել իրեն մատուցվող ծառայությունները կասեցնելու համար նվազագույնը մեկ շաբաթ և առավելագույնը 1(մեկ) ամիս ժամկետով, մեկ տարվա մեջ մեկ անգամ:

7. Կողմերի պատասխանատվությունը

7.1. Պատվիրատուն սեփական ռիսկով է օգտվում Կատարողի կողմից մատուցվող Ծառայություններից:

7.2. Օրենքի թույլատրելի սահմաններում Կողմերը սույնով հրաժարվում են միմյանց անուղղակի վնասների և բաց թողնված օգուտների հատուցման պահանջներից:

7.3. Կատարողը պատասխանատվություն չի կրում.

– Դժբախտ պատահարի կամ իր գործընկերների կամ գործակալների միջոցով փոխանցվող ազդանշանների կամ մատուցվող ծառայությունների խափանման կամ դադարեցման հետևանքով առաջացած ընդհատումների, անջատումների, խափանումների կամ որոշակի տեսակի Ծառայությունների, Սակագնային Պլանների/Փաթեթների/ մեջ կատարված փոփոխությունների համար:

– Պատվիրատուին պատկանող համակարգչի/ների կամ այլ սարքավորման/ումների անսարքության պատճառով Ծառայությունների պատշաճ չընդունման կամ ընդհատման համար:

– Աշխատանքների, մասնավորապես` ընթացիկ, ցանցի ամրապնդման, պահպանման, ընդարձակման կամ վերանորոգման հետևանքով առաջացած ընդհատումների և խափանումների համար, եթե դրանք չեն գերազանցում ամսական 48/քառասունութ/ ժամը:

7.4. Կատարողը ոչ մի վերահսկողություն չի իրականացնում իր ցանցով տեղափոխվող տեղեկատվության նկատմամբ և պատասխանատու չէ Պատվիրատուի կողմից ստացված տեղեկատվության և բովանդակության ճշտության համար: Կատարողի` ցանցի միջոցով տեղափոխվող ցանկացած տեղեկատվություն կամ Բովանդակություն օգտագործվում է Պատվիրատուի ռիսկով և պատասխանատվությամբ, սակայն այդպիսի տեղեկատվության և բովանդակության հետ կապված մտավոր սեփականության իրավունքները պետք է պահպանվեն:

7.5. Կատարողը պատասխանատվություն չի կրում սպամի, հակերային գործունեության, վիրուսների փոխանցման և դրա հետևանքով Պատվիրատուին պատճառված վնասների համար:

7.6. Մեկ տարով կնքված պայմանագրի ընդհանուր պայմաններ 8.1. Մեկ տարվա որոշակի ժամկետով պայմանագիր կնքելու դեքպում, Պատվիրատուն պարտավորվում է մեկ տարի անընդմեջ օգտվել Կատարողի ծառայություններից: 7.7. Ծառայության համար վճարումը կատարվում է կանխավճարային սկզբունքով՝ առաջին ամսվա համար պայմանագրի կնքման օրը, հաջորդ ամսիների համար՝ ամենաուշը մինչև պայմանագրի կնքման ամսաթիվը (օրինակ՝ եթե պայմանագիրը կնքվել է դեկտեմբերի 15-ին, ապա յուրաքանչյուր ամիս ծառայությունից օգտվելու համար կանխավճարի վճարումը պետք է կատարվի մինչև տվյալ ամսվա 15-ը):

7.8. Այն դեպքում, երբվճարման կատարումը ուշացվել է՝ Պատվիրատուին մատուցվելիք ծառայության ժամկետը համամասնորեն կրճատվում է:

7.9. Պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում Պատվիրատուն վճարում է տուգանք 10 000 (տասը հազար) ՀՀ դրամի չափով, ինչպես նաև երկու ամսվա ամսավճար ըստ ընտրված սակագնային պլանի:

7.10. Պատվիրատուի կողմից մեկ ամիս անընդմեջ վճարում չկատարելու դեպքում Պատվիրատուն միակողմանիորեն դադարեցնում է պայմանագիրը:

7.11. Սույն պայմանների 7.10. կետին համաձայն պայմանագիրը դադարեցնելու դեպքում Պատվիրատուն վճարում է տուգանք 10 000 (տասը հազար) ՀՀ դրամի չափով, ինչպես նաև երկու ամսվա ամսավճար ըստ ընտրված սակագնային պլանի:

8. Եզրափակիչ դրույթներ

8.1. Սույն օֆերտան ուժի մեջ է մտնում 2011թ-ի հուլիսի 1-ից և գործում է անորոշ ժամկետով:

8.2. Սույն օֆերտայի ուժի մեջ մտնելուց հետո դադարում են գործել մինչև այդ Կատարողի և Պատվիրատուի միջև կնքված բոլոր նախորդ համաձայնությունների պայմանները:

8.3. Կատարողն իրավունք ունի ժամանակ առ ժամանակ սեփական հայեցողությամբ կատարել հրապարակային առաջարկ/օֆերտա/ սույն պայմանագրի պայմանները փոփոխելու մասին` այդ փոփոխություններն առնվազն 30 /երեսուն/ օր առաջ իր վեբ կայքում հրապարակելու և բաժանորդների սպասարկման կենտրոններում ներկայացնելու միջոցով:

8.4. Սույն պայմանագրի առաջարկված փոփոխությունների հետ համաձայն չլինելու դեպքում, Պատվիրատուն իրավունք ունի միակողմանի կարգով լուծելու սույն պայմանագիրը` մինչև փոփոխություններն ուժի մեջ մտնելու համար նախատեսված ժամկետը` այդ մասին գրավոր տեղեկացնելով Կատարողին: Եթե Պատվիրատուի կողմից այդպիսի գրավոր դիմում չի ներկայացվում Կատարողին, և Պատվիրատուը շարունակում է օգտվել Կատարողի կողմից մատուցվող Ծառայություններից, ապա փոփոխություններ կատարելու մասին Կատարողի առաջարկը կհամարվի համաձայնեցված Պատվիրատուի հետ և վերջինիս կողմից գործողությամբ ընդունված/ակցեպտավորված/:

Տեղեկատվություն հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ 2012թ. 3-րդ եռամսյակ

Տեղեկատվություն հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ 2012թ. 4-րդ եռամսյակ

Տեղեկատվություն հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ 2013թ. I եռամսյակ

Տեղեկատվություն հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ 2013թ. II եռամսյակ

Տեղեկատվություն հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ 2013թ. III եռամսյակ

Տեղեկատվություն հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ 2013թ. IV եռամսյակ

Տեղեկատվություն հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ 2014թ. I եռամսյակ

Տեղեկատվություն հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ 2014թ. II եռամսյակ

Տեղեկատվություն հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ 2014թ. III եռամսյակ

Տեղեկատվություն հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ 2014թ. IV եռամսյակ

Տեղեկատվություն հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ 2015թ. I եռամսյակ

Տեղեկատվություն հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ 2015թ. II եռամսյակ

Տեղեկատվություն հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ 2015թ. III եռամսյակ

Տեղեկատվություն հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ 2015թ. IV եռամսյակ

Տեղեկատվություն հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ 2016թ. I եռամսյակ

Տեղեկատվություն հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ 2016թ. II եռամսյակ

Տեղեկատվություն հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ 2016թ. III եռամսյակ

Subscription

Connection fee makes 10000AMD(including VAT). Internet access service is FREE during the first month. Then the service is provided accorfing to the prefereed tariff plan:
Connection Speed(mbps) Price AMD(including VAT)
10 6000(six thousand)
20 8000(eight thousand)

By signing this order you join the public contract (see www.apaga.am and www.ozone.am ) and accept its terms.
X